Բոտանիխ - բույսերի եւ այգեպանության հանդես

Հայերեն

Մենք աճեցնում ենք պեպինո (pepino)

Պեպինոի (բուսաբանական անունը Solanum muricatum) հայրենիքը հավանաբար Պերուն կամ Կոլումբիան է: Այնտեղից դա տարածվեց ամբողջ Լատինական Ամերիկայով եւ նույնիսկ դրա տարածքից դուրս: Այժմյան ամենաշատ է աճեցվում Բոլիվիայում, Էկվադորում ու Նոր Զելանդիայում:

Եվրոպա պեպինոն ներմուծվել է է 1785 տարին: Պեպինոի աճեցող առաջին եվրոպացիներից մեկը Լյուդվիգ XVIն է եւ նույնիսկ անգլիական Թագավարային այգեպանների հանրությունը Լոնդոնում, Քյու (Kew) շրջանում:

Հարավային Ամերիկայի հնդիկները անվանում են պեպինոն կաչումա (cachuma): Մեր մոտ ծանոթ է իր իսպանական անունով՛ պեպինո, որը թարգմանվում է որպես սալատային վարունգ: Անգլիական անունը՛ melon shrub, որը թարգմանվում է որպես ձմերուկի թուփ եւ ավելի լավ է փոխանցում իր հատկանիշ համը:

Պեպինոն թուփ է, որը հասնում է բարձրություն մինչեւ 1 մ: Իր հայրենիքում դա բազմատարվա թուփ է եւ աճեցվում է 2500 մետր ծովի մակարդակից բարձր: Ծաղիկները նման են կարտոֆիլի ծաղիկներին, մանուշակագույն են կամ սպիտակ մանուշակագույն շերտերով: Չնայաց որ բույսը երկսեռ է, բերքի շատության համար երաշխավորվում է ավել փոշատում (հիմնական ջերմոցներում):

Այգեպանների համար ամենահետաքրքիր են պտուղները: Իրենց ձեը նման է ավոկադոյին (մեծ տանձին) մոտ 15 սմ չափով, անուշահոտ են եւ քաղցր: Գույնը դեղին, սերագույն, մուգ-մանուշակագույն է, հաճախ առանձ սերմերի: Օգտագործվում են հում եւ պատրաստի վիճակում:

Պտուղները օգտագործվում են հում վիճակում, նույնիսկ որպես մրգային սալատ (տարբեր մրգերը կտրտած, լիմոն ավելացրած, սալատը պատրաստելու համար կարող եք օգտագործել մեր եւ եկզոտիկ տեսակներ): Խաշված պեպինոն հաճախ օգտագործվում է որպես գարնիր: Խորոված պեպինոն հարմար է որպես երկրորդ ճաշատեսակ:

Որոնց համար պեպինոն անհամ է, կարող են սովորական համեմունքներ ավելացնեն (դարչին, անիսոն, լիմոնի հյութ, նուռ կամ մարակույա – վերջին 2 մրգերը կարող եք ինքնուրույն աճեցնել սերմերից, որոնք կգտնեք մեր Ներմուծման Ցուցակում): Պտուղների մնացացիծ կարող եք տնական պահածո պատրաստել (առանձին կամ ուրիշ տեսակների հետ միասին – օրինակ լոլիկներ, պղպեղ կամ մրգեր):

Պեպինոն հավասարաբար պահանջկոտ է հողի հանդեպ, ինչպես որ ամեն մի ուրիշ բանջարեղեն արեւադարձային ծգումով (օրինակ պղպեղը, լոլիկը): Հողը հարկավոր է լինի թեթեւ, օդային, միշտ ցամաք: Փորցերը ցույց տվեցին որ ամենալավ բերքը տալիս է 40 լիտրանոց ամանների մեջ (մեկ բույսի համար), հողը ծածկելով սեւ փայլաթիթեղով (տարեկան տալիս է մոտ 40–45 պտուղ):

Փաստորեն դա աճեցվում է լոլիկի նման: Վեգետացիայի ժամանակ հարկավոր է պարատացնել շաբաթը մեկ անգամ: Ամենալավ արդյունքը տալիս է Harmavit (վաճառվում է ամեն մի այգու ապռանքների խանութում): Այս պարարտանյութը ներմուծվում է անմիջապես հողի մեջ կամ տերեւների վրա:

Բույսը բազմացվում է կտրանքներով, երկար մոտ 15 սմ: Դրանք հարկավոր է հավաքել փետրվարից – մարտը: Ավելի շուտ աճելու համար կարող եք մշակել աճելու խթանումով: Հետո տնկեք ավազի մեջ ջերմոցում կամ տանը: Մեկ ամսվա ընդացքում արմատներ կառաջանան: Ջահել բույսերը սկսում են ծաղկել արմատներ տալուց 3 ամիս հետո: Պեպինոն նույնպես կարող է բազմանալ սերմերով: Բայց այս ձեը շահավետ չե, որով հետեւ բույսը քիչ սերմեր ունի: Բացի դրանից սերմերից սածիլները տալիս են ցածր որակի պտուղներ:

Պեպինոն տառապում է նույն հիվանդություններից եւ վնասատուներից ինչպես որ այս սեռի ուրիշ տեսակները (լոլիկը, պղպեղը): Ամենահաճախն է բորբոսանքը Phytophthora infestans: Դրա դեմ կարող եք օգտագործել Kuprikol 50 (կոնցենտրացիան 0,6 %, այսինքն 60 գր 10 լ ջրին; կարանտին ժամանակը, երբ որ պտուղները չեն օգտագործվում ՛ 7 օր է) կամ Dithane M 45 (կոնցենտրացիան 0,2%, այսինքն 20 գր 10 լ ջրին; կարանտին ժամանակը 1 օր է):

Ձմեռը պեպինոն հարկավոր է տաք տեղ տեղափոխել (ջերմոց, տուն, եւայլն): Ջերմաստիճանը չպետք է 5 Cº ից ցածր լինի: Գարունը արգանդային բույսերից պատրաստեք կտռանքներ, իսկ հին բույսերը ոչնչացրեք, քանի որ իրենց հետագա աճեցումը օգտակար չե:

Ես չեմ պլանավորում պեպինոն մտցնել իմ առաջարկության մեջ, քանի որ մեր մոտ դա վաճառվում է ամեն տեղ եւ ձեզ համար հետաքրքիր չե: Բացի դրանից պեպինոն նույնիսկ մատչելի է գնով – մոտ 1 եվրո:

««« Առաջվա տեքստ:NOVODOR FC կոլորադային բզեզի դեմ Մյուս տեքստ:Սոճի Pinus kesiya »»»

Չորեքշաբթի 15.7.2009 20:46 | տպել | Էքզոտիկ բույսեր

KPR ներկայաղումը

KPR – Սլովակիայի Այգեպանների Ակումբ
Այգեպանների ակումբը ամբողջ աշխարհի այգեպանների մակավոր կազմակերպություն է: Կարդալ
Փոխարինեք ձեր բույսերի աճեցնելու փորձը: Արտադչեք հոդված այս վեբէջի համար: