Բոտանիխ - բույսերի եւ այգեպանության հանդես

Հայերեն

Թութուն Nicotiana glauca – պերսպեկտիվ պատշգամբի բույս:

ֆոտո

Արծաթագույն թութուն կամ արծաթագույն նիկոտինա

Մարդկային ձգտումը ինչ որ նոր, անսովոր եւ անավանդական բանին անհագ է: Նույնիսկ ամեն մի այգեպանը ցանկանում է աճեցնել իր այգում որեւէ նոր «չտեսաց» տեսակ, որը ոչ մեկը չունի: Այսպես ծաղկի շուկան ամեն տարի առաջարկում է շատ նոր տեսակներ որպեսզի բավարարի այգեպանների ցանկությունները: Բայց առեւտրության իմաստով նոր տեսակները շուտ դառնում են «սովորական ասորտիմենտ»:

ֆոտո

Արծաթագույն թութուն կամ արծաթագույն նիկոտինա

Վերջին տասը տարին նոր տեսակներից ամենաշատերը կարտոֆիլի ազգից են (Solanaceae): Ամենածանոթն են ծխածաղիկը, սուրֆինիան, million bells: Իրենց գաղտնիքը արագ աճումն է, շուտածաղկող ժամանակամիջոցը (սերմերից աճեցված բույսերը ծաղկում է 3 ամսում, կտրանքներով բազմացածները՛ ծաղկում են համարյա անմիջապես), եւ նույնիսկ իրենց համեմատաբար աճեցնելու քիչ պահանջները: Իհարկե ամենահարմար են արեւոտ տեղերը, բայց լավ են տանում նույնիսկ ստվերոտ եւ հով տեղերը:

Բայց մեր շրջանում կարտոֆիլային ազգի բույսերը ոչ միշտ են ճանաչված եղել: Օրինակ, կարտօֆիլը եւ լոլիկը առաջ աճեցվում եին որպես դեկորատիվ բույսեր: Առաջին ուտելու հարմար նշանների առաջացումից հետո այս բույսերի հանդեպ ավելի շատ վստահություն կա: Որոշ տեղերում նրանք այնքան են տարածվել, որ տեղափոխել են դասական բանջարեղենին եւ դարձան հիմնական կերակուր:

ֆոտո

Այս հրատարակում ձեզ կծանոթացնենք արծաթագույն թութունի հետ (Nicotiana glauca) որպես անսովորական Հարավային Ամերիկայի պատշգամբի ծառիկ: Մեր պայմաններում դա շուտ աճող թուփ է, նույնիսկ ծառիկ է: Սերմերից աճեցրած բույսը ծաղկում է երկու ամսից հետո: Հասունացած բույսի ճյուղերը մեկ ամսում աճում են 50–70 սմ: Ինչպես որ անունն է ակնարկում, բույսի գույնը արծաթագույն է: Այս պատճառով բույսը չի կարելի ձեռքով հպել առանձ անհրածեշտությամբ, քանի որ արծաթի գույնը հեշտ մաքրվում է եւ բույսը ստանում բաց կանաչ գույն: Արծաթագույն ձվաձեւ տերեւները սրվում են ծայրերում: Ճյուղերի ծերերին աճում են ծաղկահասկեր 20–40 դեղին ծաղիկներով: Իրենք երկար են 3–3,5 սմ եւ լայն մոտ 0,5 սմ: Ծաղկելու սկզբին իրենք բաց դեղին են բաց կանաչ շերտով, ծաղկելուց հետո դառնում են մուգ դեղին: Այս տեսակի դրականությունն է որ ծաղիկները ծաղկելուց հետո պահպանում են իրենց զարդարիկ տեսքը: Ծխածաղկին հակառակ ծաղիկները նույնիսկ ծաղկելուց հետո պահպանում են իրենց ձեւը եւ երկար ծամանակ մնում են բույսի վրա:

Այս բույսի աճեցումը շատ հեշտ է: Տան պայմաններում կարող եք աճեցնել արծաթագույն թութունը ամբողջ տարին, իսկ ամառը կարող եք տեղափոխել պատշգամբ կամ այգի: Բույսը աճեցվում է շուտ աճող սերմերով: Երկու ամիս հետո կունենաք ծաղկելու պատրաստի բույսեր (այսինքն եթե ցանկանում եք մայիսի 15 ին պատշգամբում բույս ունենաք, սերմերը հարկավոր է ցանել մարտի կեսին): Ձմեռը բույսը պահեք տան մեջ կամ ավելի սառը տեղերում որպես խորդենին (բայց բավական լուսավորությամբ): Ձմեռվա վերջում ճյուղերը կարճացրեք մինչեւ կեսը եւ սկսեք լիաձեռն ջրելը: Ձմեռից հետո բույսը մեկ ամսում կսկսի ծաղկել: Այս տեսակից շատ հեշտ հնարավոր է ստանալ ներսի ծառիկ: Բույսը չի բազմանում կտրանքների միջոցով, քանի որ իրենք շատ դծվար են տալիս արմատներ (բայց դա խնդիր չե, քանի որ նա հեշտ բազմանում է սերմերով): Թութունը պահանջկոտ չե սսնդի հանդեպ: Որպեսզի առատաբեր ծաղկապատում ունենաք, հարկավոր է պարարտացնել սովորական ֆոսֆորի բարձր բովանդակություն ունեցող պարարտանյութերով:

««« Առաջվա տեքստ:Հնդկական հաճարենի Pongamia pinnata Մյուս տեքստ:Ցրտակայուն պալմա Rhapidophyllum hystrix »»»

Հինգշաբթի 16.7.2009 15:52 | տպել | Էքզոտիկ բույսեր

KPR ներկայաղումը

KPR – Սլովակիայի Այգեպանների Ակումբ
Այգեպանների ակումբը ամբողջ աշխարհի այգեպանների մակավոր կազմակերպություն է: Կարդալ
Փոխարինեք ձեր բույսերի աճեցնելու փորձը: Արտադչեք հոդված այս վեբէջի համար: