Բոտանիխ - բույսերի եւ այգեպանության հանդես

Հայերեն

Պալմա Parajubaea torallyi

Parajubaea torallyi ամենագեղեցիկ եւ ամենացրտակայուն Հարավային Ամերիկայի պալմաներից է: Այս անունը ոչինչ չի նշանակում ձեզ համար? Զարմանալի չե: Եվրոպա շատ հազվադեպ է ներմուծվում իր մեծ սերմերի պատճառով (մեծ տրանսպորտային ծախսերի պատճառով): Դրա համար Բոլիվիայից դուրս այս գեղեցիկ տեսակը հանդիպվում է շատ հազվադեպ:

Բնության մեջ պալման հանդիպվում է Բոլիվիայի Անդիների չոր հովիտներում 2700–3400 մետր ծովի մակարդակից բարձր եւ ճանաչված է որպես աշխարհի ամենաբարձր պալման: Ջերմաստիճանը հազվադեպ բարձրանում է մինչեւ 20 oC, իսկ գիշերային ցրտերը հաճախ են: Ձմեռվա ամիսներին (հուլիսին, օգոստոսին) ջերմաստիճանը հաճախ իջնում է մինչեւ –7 oC: Տարվա անձրեւները հասնում են 550 մմ, որը ավելի քիչ է հարավային Մորավիայի ամենաչոր տեղերից: Բարձրասարային կլիմայի շնորհակալ պալման արեւդարձային տեսակ է եւ բարենպաստ միջերկրածովային պայմաններում պալման կարող է աճել դրսում ամբողջ տարին: Մեր մոտ ձմեռը հարկավոր է ներս բերել ոչ ցուրտ սենյակ, որտեղ նա առանձ դծվարությամբ կդիմանա 0 oC ջերմաստիճանը: Եվրոպայում ցրտակայությունը –3 oC է: Ամենացածր ջերմաստիճանը որը պալման կարողացել է տանել –8 oC եր: Ճիշտ է՛ բոլոր տերեւները թափվեցին, բայց բույսը կենդանի մնաց եւ գարնանը նոր տերեւներ տվեց:

Բոլիվիայում պալման հասնում է մինչեւ 14 մ, ցողունի տրամագիծը 25–35 սմ: Հարյուր տարվա բույսերը հասնում են մինչեւ 30 մ, ցողունի տրամագծով մինչեւ 50 սմ: Գեղեցիկ գլուխը առաջացնում է մոտ 20 տերեվ, որոնք հասնում են 5 մ երկարության: Կուլտուրայում պալման հասնում ավելի փոքր չափի:

Բնության մեջ նա աճում է 2 տարբեր ցեղախմբերով, որոնք տարբերվում են սերմերի չափով: Parajubaea torallyi տեսակ torallyi սերմերը հասնում են 7 սմ, քանի իր ուրիշ տեսակը ավելի փոքր սերմերով: Parajubaea torallyi տեսակ microcarpa ունի 3 անգամ ավելի փոքր սերմեր եւ չնայած որ արտաքին տարբերությունը շատ քիչ է, բնությունում այս տեսակը չի հասնում մեծ սերմերով տեսակի բարձրությունին:

Բոլիվիայում Parajubaea torallyiն ամենասիրելի բույսն է, որը տնկում են քաղաքային զբոսայգիներում եւ փողոցների երկարությամբ: Էկվադորում եւ հարավային Կոլումբիայում 2500–3000 մ ծովի մակարդակից բարձրությանը աճեցնում են Parajubaea cocoides, որը ավելի քիչ ցրտակայուն է եւ տարբերվում է իր դանդաղ աճով: Նկատի ունենալով մեծ նմանությունը Parajubaea torallyi հետ եւ փաստը որ բույսը բնաությունում ծանոթ չե՛ կարծում են որ խոսքը գնում է իր մշակած տեսակի մասին Parajubaea torallyi:

1996 թվին պալման նկարագրված եր որպես Parajubaea sunkha, որը այս սեռի ամենափոքր ներկայացուցիչն է: Դա հասնում է մինչեւ 8 մետր, աճում է Բոլիվիայում, Անդիների մի քանի ներքին հովիտներում, Վալենգրանդե տարածքում, Սանտա-Կրուսի շրջանում 1700–2200 մ ծովի մակարդակի բարձրության վրա: Մինչեւ կատարված ճիշտ տաքսոնոմիական ստւգումները պալման սխալմամբ ենթադրվում եր որպես Parajubaea torallyi:

Parajubaea սեռի պալմայը աճեցումը սերմից դժվար չե, բայց հարկավոր է շատ համբերություն ունենալ: Բնությունում սերմերը ծլում են սովորաբար 1,5 տարվա ընդացքում: Որոշ սերմերը ծլում են մեկ ամիս հետո, ուրիշներին հարկավոր է կես տարի, իսկ երորդներին՛ երկու տարի: Եթե խոսում ենք պալմայի արեւադարձային տեսակի մասին, բարձր ջերմաստիճանը չի շտապեցնի ծլելը, այլ հակառակ կդանդաղեցնի:

Ցանելուց առաջ սերմերը հարկավոր է ջերմ ջրի մեջ պահել 5–7 օր, իսկ մեծ սերմերով տեսակի սերմերը նույնիսկ 2 շաբաթ: Ջուրը հարկավոր է փոխել ամեն օր որպեսզի չնեխվեն: Սերմերը (հիմնական մեծ սերմերի սեսակների համար) կարող եք մի քիչ հարտոցել: Ջուրը կմտնի սերմի մեջ եւ կդադարի քնի ֆազան (հանգստյան ֆազան, որը պահպանում է սերմը ծլելուց երաշտի ծամանակ, Բոլիվիայում երաշտի ծամանակը ձմեռվա ամիսներին է՛ հունիսից մինչեւ հոկտեմբեր), եւ սերմերը սկում են ծլել: Այսպես ցամաք ֆազան վերջանում է: Մեկ մոռանա որ խոսում ենք արեւադարձային տեսակի մասին, որը աճում է չոր շրջաններում եւ ավելնորդ ջուրը բացասական ազդեցություն ունի սերմի վրա: Թրջելուց հետո սերմը ցանվում է ծաղկամանի կամ ցելոֆանի տոպռակների մեջ այնպես որ սերմի կեսը հողից դուրս լինի, ջերմաստիճանը հարկավոր է լինի 10–20 oC (իդեալ պայմաններն են եթե ցերեկային եւ գիշերային ջերմաստիճան մեջ տարբերություն կա): Ավելի ցածր ջերմաստիճանը եւ ավելի չոր հողը հիմնական տարբերիչ հատկանիշներն են այս տեսակի պալմաների աճեցման համար:

Ցանած սերմերը ստուգվում են ամեն 3–4 շաբաթ, իսկ ծլածները ցանվում են առանձին ծաղկամաններում: Որոշ այգեպանները ավելի հարմար պրակտիկա ունեն, նրանք դադարեցնում են մեկ տարվա ընդացքում չծլած սերմերի ջրելը, թողնում են հողը լավ չորանա մի քանի ամիս: Հետո սերմերը մեկ շաբաթ թրջվում են ջրի մեջ եւ նորից ցանվում: Մեկ տարվա ընդացքում համարյա բոլոր սերմերը ծլում են: Սերմերը, որոնք չեն աճել մեկ տարվա ընդացքում, նորից թողնում են չորանան մի քանի ամիս (նմանակվում է երաշտի ժամանակաշրջանը, ինչպես Բոլիվիայում) եւ հետո նորից թրջվում են ջրի մեջ, վերջում բոլոր սերմերը ծլում են:

Այս պալմայի սերմերի ծլելը համարյա 100% է, միայն հարկավոր է իմանալ ինչպես, հատկապես ծույլ սերմերի հետ:

Երբ որ արդեն սածիլներ ունեք, հետեւյալ աճեցումը հեշտ է, միայն զսպվեք ջրելուց: Ջահել պալմաները սիրում են կիսաստվեր (բնությունում ջահել բույսերը աճում են մեծերի ստվերի տակ), իսկ հասած բույսերին հարկավոր է լույս:

Parajubaea սեռը պատկանում է հարավային ամերիկական պալմաների քանակին, որոնք ոչնչանալու սպառնանքի տակ են: Հիմնական պատճառն է բիոտոպերի ոչնչացումը, գյուղատնտեսությունների ավելացումը, անտառների արմատախիլ անելը եւ անասունների ավելնորդ արածեցումը: Պալմաները հանդիպվում են փոքր տարածքում, որը շատեցնում է իրենց ոչնչանալու հնարավորությունը: Մեծ սերմերի պատճառով պալմաների տարածելը սահմանափակված է, իսկ իրենց ամենածանոթ տարածողը ակնոցային արջն է (Tremarctos ornatus), որը նույնիսկ գտնվում է աչնչանալու սպառնանքի տակ:

««« Առաջվա տեքստ:Քառատերեւ բույս աճեցնեlը երջանկություն է բերում՛ քառատերեւ մարսիլիա (Marsilea quadrifolia) Մյուս տեքստ:NOVODOR FC կոլորադային բզեզի դեմ »»»

Երկուշաբթի 13.7.2009 15:41 | տպել | Պալմաներ

KPR ներկայաղումը

KPR – Սլովակիայի Այգեպանների Ակումբ
Այգեպանների ակումբը ամբողջ աշխարհի այգեպանների մակավոր կազմակերպություն է: Կարդալ
Փոխարինեք ձեր բույսերի աճեցնելու փորձը: Արտադչեք հոդված այս վեբէջի համար: