Խնձորի ծառի իլիկաձեւ աճեցումը:

Շուկայի էկոնոմիկան բերում ե բազմաթիվ փոփոխություններ: Դրանցից մեկը գյուղատնտեսության արտադրության ինտենսիֆիկացիան է, կողմնորոշված արտադրության էֆեկտիվությանը եւ մեր արտադրողների մրցունակությանը շուկայում: Այգեպանության համար, ձգտելով տարածքը ավելի էֆեկտիվ օգտագործելու, այս ինտենսիֆիկացիան նշանակում է անցում բարձր ծառերից եւ թփերից դեպի ավելի ցածր: Ցածր կրոներով ծառի աճեցումը ունի շատ շահեր, հեշտացնում է գործը եւ դնում է մրգի որակը ավելի բարձր աստիճանի վրա: Խնձորի ծառերի ցածր կրոնով ներկայացուցիչներն են՛ «բարակ իլիկ», «գերբարակ իլիկ», «արեւային առանցք» (solar axis) եւ այլն: Դրանցից ամենաօգտագործվողն է «բարակ իլիկը»:

«Բարակ իլիկ» ձեւը մեծ արտադրության եւ այգիներում աճեցնելու համար է: Ժամանակակից ծառերի եւ բույսերի ամենաշատերը տնկվում են հենց այս ձեւով: Դա հիմնական վերաբերվում է խնձորներին եւ տանձերին, նույնիսկ այս ձեւը հարմար է եւ ուրիշ տեսակի մրգային ծառերի համար (գիլասի, դամբուլի, հաղարջի, դեղծի եւ այլն): Խնձորի ծառերը «բարակ իլիկի» կրոնով աճեցվում են մինչեւ 2,2 – 2,5 մ բարձրությունով: Այս բարձրությունը ենթադրում է քիչ հոգեր եւ բերքի հեշտ հավաքելը: Ճիշտ պահպանելով բերքի 80% կարող է հավաքված լինի անմիջապես գետնից: Նեղ տարածություն թողնելով ծառերի արանքում ստանում ենք խիտ տնկած ծառեր, պրակտիկայում շարքի մեջ ծառերի արանքը 0,8 – 1,2 մ, իսկ արանքը շարքերի մեջ 2,5 – 3,5 մետր է, նայած օգտագործվող մեքենայացումից: Դա թույլ է տալիս տնկել 3000 – 3500 ծառ մեկ հեկտարում: Որպեսզի այսպես խիտ տընկելը հնարավոր լինի, նորատունկները պետք է աճեցված լինեն թույլ կամ միջին աճող պատրուսենիների վրա: Խնձորների մոտ ստանդարտային պատրուսենին M9, կան եւ ուրիշ պատրուսենիներ, օրինակ՛ J-TE-E, F, G, H, J-OH-A, M27, MM106: Թույլ աճող պտրուսենին եւ իր փոքր արմատների համակարգը /մոտ 30 – 40 սմ խոռություն/ ենթադրում է նպաստող կառուցվածք եւ ոռոգումի համակարգի պատրաստումը: Ստանդարտային կառուծվացքը պատրաստվում է ակացիայի կամ բետոնային ցցերից, որոնց վրա կապվում են երեք շարք լարեր 60, 120 եւ 180 սմ բարձրության վրա: Այս կառուցվածքը օգտագործվում է ծառերի նպաստելու համար, ինչպես որ միջին ճյուղի եւ ցողունի կապելու համար: Ջրելու համար օգտագործվում է կաթիլային ոռոգումը, դա շատ էֆեկտիվ է քանի որ ազդում է անմիջապես արմատներին: «Բարակ իլիկի» հիմնական առավելությունները կարող ենք ներկայացնել մի քանի կետերում՛

Նորատունկերի համար օգտագործվում են մեկ կամ երկու տարվա բայոերը: Նրանք կարող են լինել ընձյուղներ կամ հանգույցներ: Տնկվում են կլասիկ ձեւով, ամրացման խորքը հավասար է տնկելու խորքին: Պատվաստի տեղը հարկավոր է մինիմում 10սմ գետնից բարձր լինի: Այսպես պահպանվում է պատրուսենի թույլ ազդեծությունը եւ տեսակը:

Կտրելու եւ կրոնի ձեւավորելու ժամանակ հարկավոր է մտածել ծառի վերջնական տեսքի մասին, միայն ճիշտ պահպանության եւ կրոնի ճիշտ կտրելու ժամանակ ենթադրում է լիառժեք օգտագործումը ծառի ֆիզիոլոգիական աճումի սկզբունքները եւ բերքատվությունը: Նպատակն է ցողուն աճի մինչեւ 2 – 2,5 մ, որի վրա սպիրալաձեւ դասավորվում են կրոնի հիմունքի մնացած ճյուղերը: Նրանց վրա գտնվում են բերքատու ճյուղերը: Ոչ մի դեպքում թույլ չտաք հիմունքի ճյուղերի գերաճումը: Դա կխանգառի ծառի հավասարակշռությանը, իր հիմնական ձեւին, ինչը նշանակում է սննդական նյութերի անցանկալի բաշխումը: Ծառը իր ամբողջ կյանքի ընդացքում պետք է պահպանի իր քառաթեք ձեւը, ինչը որ թույլ է տալիս արեւային լույսի իդեալ օգտագործումը:

Հիմնական կտրելը նշանակում է ցողունը կտրել մոտ 80 – 90 սմ գետնից: Եթե հանգույցը արդեն ունի նոր աճեցում, մենք դա չենք կտրում եւ չենք կարճեցնում, ցողունը կտրում ենք մոտ 30 – 40 սմ վերջին ճյուղից բարձր, կախված ծառի հիմնական դրությունից եւ ուժից: Ամենամոտակա վեգետացիայի ժամանակ ծառը առաջացնում է նոր ճյուղեր վերեւի 30 սմ վրա, որոնք մենք ձմեռը կկտրենք անցած տարվա նման: Ցողունը կտրում ենք 30 – 40 սմ ամենաբարձր ճյուղավորումից, ճյուղերը չեն կարճացվում: Վնասված եւ խանգառող ճյուղերը վերացվում են: Շարունակում ենք այսպես ամեն տարի մինչեւ ծառը չհասնի ցանկալի բարձրությանը: Հասունացած ծառը կտրում ենք միայն մաքրելու համար, վերացնում ենք ավելնորդ ճյուղերը, կտրելով կարճացնում ենք ցողունը ներքեւի ճյուղի մակարդակին: Կարեւոր է ճյուղերը չկարճացնել: Դա կառաջացնի անցանկալի ճյուղավորում եւ սննդական նյութերի քչացումը:

Մնացած պահպանումը կատարվում է ուրիշ տեսակի ծառերի նման: Կարեւոր է պարունակումը, ջրելը, հիվանդության եւ վնասատուների դեմ պայքարը: Ինչը որ վերաբերվում է տեսակների ներկայացուցիչներին, մենք կարող ենք օգտագործել բոլոր տեսակները: Բայց հարկավոր է ուշադրություն դարցնել առանձին տեսակների սպեցիֆիկ պահանջներին: Օրինակ տնկելու ժամանակ հարկավոր է անհատական մոտեցում ունենալ տեսակների համար, որոնք տալիս են բերք բարձր ծառերի վրա /«Րուբին», «Րուբինոլա», «Բոհեմիա», «Բոհեմիա Գոլդ» եւ այլն/: Նրանք առաջացնում են լայն կրոներ եւ ունեն ճյուղերի քչացման միտում: Այս պատճառով նրանց համար օգտակար է ամառվա կտրելը եւ այլ գործողությունները, որոնք դանդաղեցնում են աճը եւ ավելացնում են բերքատվությունը:

Ցիտատ՛ Կոմժիկ, Մ. (Komžík, M.) (2002): Խնձորի ծառի աճեցումը բարակ իլիկի ձեւով: Մեր բույսերը 1/2002. կոմպլ. 3. KPR Սլովակիա:

Printed from neznama adresa