Պայքարում ենք լոբազգի հատիկի բզեզների դեմ

Երեւի հարկավոր չե ձեզ ծանոթացնել լոբազգի բզեզի հետ: Այն մանր բզեզները (3–4 մմ), որոնք համարյա բոլորը գտել են լոբազգի սերմերի մեջ:

Վնասատուները տարածվում են լոբազգի բոլոր տեսակների մեջ: Ամեն մի լոբազգի տեսակը ունի իր «անձային» բզեզը՛ լոբին – լոբու բզեզ, ոլոռահատիկը – ոլոռահատիկի բզեզ, ոսպը – ոսպային բզեզ… Վնասատուներից վնասված սերմերը ունեն փտած տեսք, իսկ հասունացած բզեզները թողնում են անցքեր իրենց հետեւից:

Բարեբախտաբար կարող ենք շատ հեշտ ձեւով պայքարել իրենց դեմ (արդյունավետությունը հավասարվում է 100%!):

Հասունացած սերմերով պատիճները հավաքելուց հետո անմիջապես մաքրեք: Սերմերը նայեք եւ եթե իրենց մեջ վնասված սերմեր գտնեք՛ ոչնչացրեք (ավելի լավ վառեք):

Հետո սերմերը տեղափոխեք տոպրակի մեջ (ցելոֆանի կամ կտորի) եւ 48 ժամով դրեք սառցարան: Այս գործունեությունով կոչնչացնեք բզեզին իր բոլոր աճելու ընթացաշրջաններում: Սերմերը սառցարանից հանելուց հետո ցրեք թղթի վրա եւ լավ չորացրեք 2–3 օր տան ջերմաստիճանի տակ: Մինչեւ ցանելը կարող եք պահել սերմերը տոպրակի մեջ: Բայց այսպես պահպանված սերմերի մեջ նորից կարող են բզեզներ առաջանան:

Այս պատճառով ամենահարմար պահելու տեղը բանկայում է: սերմերը հարկավոր է լռիվ չոր լինեն, հակառակ դեպքում կսկսեն նեխվել: Այսպես կարող եք համոզված լինել որ բզեզները արդեն սերմերի մեջ չեն առաջանա:

Բզեզների դեմ կարող եք պայքարել տեսակները ընտրելով: Բզեզները չեն հավանում որոշ տեսակների սերմերը:

Printed from neznama adresa