Քառատերեւ մարսիլիան
(Marsilea quadrifolia) ձարխոտ է, իր տերեւները
քառատերեւ ձեւ ունեն: Կարծում եք որ բառերը
ձարխոտ եւ քառատերեւ իրար չեն
համապատասխանում? Ընդհակառակ այս բոլոր
բառերը նկարագրում են անսովոր, դեկորատիվ եւ
այգեպաններին ոչ ճանաչված բույս:
Մարսիլիան ունի երկար արմատներ նման կոշիկի կապոցներին: Արմատներից աճում են տերեւները, որոնք լողում են ջրի մակերեսին: Տերեւները բաժանվում են չորս մասի եւ առաջին տպավորության նման են քառատերեւ երեքնուկին: Աշնանը ջրից հանելուց կարող եք նկատել փոքր «կցորդներ» լոբու չափ, որտեղ որ գտնվում են բեղմնիկները – հենց այս պատճառով հասկանում ենք որ խոսքը գնում է ձարխոտի մասին: Բույսը աճում է սննդական նյութերով հարուստ բնական եւ արհեստական ջրամբարներում բոլոր մայրցամաքներում, բացի Հարավային Ամերիկան: Բույսը ներբերված է Հյուսիսային Ամերիկայից, որտեղ որ ընդունվում է որպես ագրեսոր: Լեհաստանում բնական տեղերում աճող բույսը մահացել է, կատարվում են փորցեր այս տեսակը աճեցնեն Գոչալկովիցկոե լճում: Սլովակիայում բույսը աճում է 7 տեղ Լատորիցա գետի ավազանում: Ժամանակին բույսը հանդիպվում եր Բոդրոգ, Լաբորեց ու Ուգ գետերի մոտ: Չեհիայում բույսը չի աճում:
Արեւադարձային գոտիում աճում են բույսի մի քանի տեսակներ, բայց նրանք տաքություն սիրող տեսակներ են եւ հարմար չեն մեր պայմաններում սճեցնելու համար: Որոշ տեսակները սճեցնում են ակվարիումներում:
Բնության մեջ քառատերեւ մարսիլիան (Marsilea quadrifolia) պահանջկոտ տեսակ չե, որի համար հարմար է որեւէ տեսակի ջրով աման եւ մի քիչ այգի հող: Կարող եք առանձ դծվարությամբ աճեցնել վաննայի մեջ 20×20×10 սմ չափերով: Կարող եք աճեցնել դրսում ամբող տարի (չի սառում): Իր անպահանջության եւ հեշտ աճեցնելու ձեւին շնորհակալ բույսը կարող է աճեցվել որեւէ մեկից որեւէ տեղ (նույնիսկ փոքր վաննայում կամ ծաղկամանում առանձ ծակեր տակից, պատուհանի վրա):
Քիչ տարածք ունեցող
այգեպանների համար իդեալական որոշումն է
բույսը աճեցնել շինարարական վաննաներում:
Տակը 5 սմ հող լցրեք: Ջուր լցրեք մինչեւ վերջ
եւ այսպես կունենաք մարսիլիայի աճեցնելու
իդեալական պայմաններ: Առավելությունն է որ
այս վաննան կարող եք տեղափոխել փակ այգի կամ
տան մեջ, պատուհանին մոտ (ամենալավ պատշգամբի
պատուհանին) որպեսզի բույսը լինի
ամենաարեւային եւ տաք տեղում: Ամառը կարող եք
տեղափոխել հարավային պատշգամբ կամ հարավային
տեղ այգում:
Բայց բույսը ամենագեղեցիկ տեսք կունենա այգի լճիկում, որի մեջ բավական է դնեք մի քիչ հող եւ մարսիլիայի արմատները ամրեցնեք հողին: Արդեն կարող եք չանհանգստանաք մարսիլիայի համար, ինքը ինքնուրույն կաճի: Մարսիլիան ինքնուրույն համակերպվում է ջրի որակին եւ մակարդակին: Այդ պատճառով մարսիլիան կարելի է աճեցնել ջրամբարում ջրի որեւէ մակարդակով (5–100 սմ): Մարսիլիան համակերպում է իր ցողունը այնպես որ տերեւները միշտ լինեն ջրի վրա:
Բազմացնելու ամենալավ ձեւն է արմատները բածանելով: Հերիք է արմատների փոքր մասը (10 սմ) եւ մեկ ամառվա ընդացքում կունենաք քառատերեւների գեղեցիկ գորգ ջրի վրա:
Printed from neznama adresa